ՌԴ ՌԾՈւ «Ադմիրալ Կուզնեցով» հածանավը կարող է կանգնել եռամյա նորոգման

ՌԴ ռազմածովային ուժերի միակ ավիակիր, «Ադմիրալ Կուզնեցով» հածանավը առաջիկայում կարող է կանգնել հիմնարար նորոգման, որն ամենայն հավանականությամբ կտևի ոչ պակաս, քան 3 տարի։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ԱՐՄ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով պաշտպանական գերատեսչությունում իր աղբյուրին։

Ադմիրալ Կուզնեցով հածանավը

Ադմիրալ Կուզնեցով հածանավը

Վերջինս նշել է, որ հածանավի տեխնիկական վիճակն առայժմ բավարար է իր առջև դրված խնդիրները կատարելու համար, սակայն 3 կամ 4 տարուց «Ադմիրալ Կուզնեցովը» հարկարդված է լինելու կանգնել նորոգման, որի ընթացքում կարդիականացվեն նաև նավի մի շարք բաղկացուցիչներ։

Կարելի է ենթադրել նաև, որ ավիակիրը նորոգում կանցնի «Սևմաշ» նավաշինական ձեռնարկությունում, քանի որ վերջինս այս դասի նավերի վրա աշխատելու մեծ փորձ ունի, ինչը տեսանելի էր Հնդկաստանի համար նախատեսված «Վիկրամադիտիա» ավիակրի վրա տարվող արդիականացման աշխատանքների ժամանակ։

Գործակալության զրուցակիցն անդրադարձել է նաև օդաչուների վարժանքների անցկացման խնդրին։ Նա նշել է, որ անշուշտ, 3 տարին բավական մեծ ժամկետ է, ու այդ ընթացքում օդաչուները չեն կարող մնալ առանց վարժանքների՝ կորցնելով այն հմտությունները, որոնք ձեռք են բերել երկար տարիների աշխատանքի շնորհիվ։

Ըստ այդմ, օդաչուները կարող են վարժվել ցամաքային հատուկ վարժարաններում։ Դրանք սահմանափակ երկարությամբ կառուցված թռիչքուղիներ են, որոնք իրենց չափերով համապատասխանում են ավիակրի տախտակամածին։ Գործող այդպիսի թռիչքուղի կա Եյսկ քաղաքում, ևս մեկն էլ Ղրիմում է, որը թեպետ ներկայումս չի գործում, այդուհանդերձ, սեղմ ժամկետներում կարող է վերականգնվել։

Հենց վերոնշյալ 2 վայրերում էլ օդաչուները կարող են շարունակել հղկել իրենց հմտությունները, մինչև «Ադմիրալ Կուզնեցովի» շահագործման վերադառնալը։

Ավիակիրային ավիացիայի վարժասարք

Ավիակիրային ավիացիայի վարժարան

2 responses to “ՌԴ ՌԾՈւ «Ադմիրալ Կուզնեցով» հածանավը կարող է կանգնել եռամյա նորոգման

  1. Pingback: Ղրիմում վերականգնվել է ավիակիրային ավիացիայի ուսումնական կենտրոնը | Ռազմ.info

  2. Pingback: Ադմիրալ Կուզնեցով հածանավը դարձյալ ծով է դուրս եկել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *