ՀԱՊԿ Միավորված շտաբը նոր ղեկավար ունի

ՀԱՊԿ մամլո հաղորդագրության համաձայն՝ բելառուսցի գեներալ-մայոր Պյոտր Տիխոնովսկին ազատվել է ՀԱՊԿ Միավորված շտաբի ղեկավարի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովը: Վերջինս կպահպանի  նաև Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Ժասուզակովը ծնվել է 1957թ. հոկտեմբերի 25-ին: Գեներալ-գնդապետի կոչման է արժանացել 2010թ. մայիսի 7-ին:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում ընգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: 2012թ. մայիսի 20-ին կլրանա Հավաքական անվտանգության պամանագրի ստորագրման 20 և Հավաքական անվտանգության պամանագրի կազմակերպության ստեղծման 10-ամյակը:

Աղբյուր՝ Объединенный штаб ОДКБ возглавил представитель минобороны Казахстана

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *