Ադրբեջանի կենտրոնական Քյուրդամիրի շրջանում նույն շրջանի բնակիչ Ռզաև Բաբա Հուսեյնաղա օղլուն ԳԱԶ-2410 ավտոմեքենայի կառավարումը կորցրել է և հարվածել արձակուրդ մեկնած զինծառայող, 1996-ին ծնված Աթաև Ռաշադաղա Յաշար օղլուին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են Քյուրդամիրի կենտրոնական հիվանդանոց։
Հայտնի է նաև, որ Աթաևը զորակոչվել էր Քյուրդամիրի շրջանից 7 ամիս առաջ և ծառայություն էր անցնում Բաքվի զորամասերից մեկում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ չի արձագանքել միջադեպին։
Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ 2014-ի հուլիս ամսվա ընթացքում հայտարարվել է ադրբեջանական զինուժի 5 կորստի մասին։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info