Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել էր Արցախ

Հուլիսի 27-ին աշխատանքային այցով Պաշտպանության բանակում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այցի շրջանակներում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում, ՀՀ ՊՆ և ՊԲ ղեկավարները հանդիպել են բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել առաջնային գծում ինժեներական արգելափակոցների համակարգերի, դիտարկման, կրակի վարման և ազդանշանային համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքներին:

Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով Արցախ էր մեկնել

Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով Արցախ էր մեկնել

Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով Արցախ էր մեկնել

Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով Արցախ էր մեկնել

 

Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` ՀՀ ՊՆ և ՊԲ ղեկավարներն անձնակազմին տվել են մեթոդական ցուցումներ և առաջադրել համապատասխան խնդիրներ:

Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը մասնակցել են նաև Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում բարերար Հայկ Մաղաքելյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվելիք զինվորական ավանի հիմնարկեքի արարողությանը:

One response to “Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել էր Արցախ

  1. Pingback: Սեյրան Օհանյանը այցելել է առաջնային գիծ | Real News

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *