Զորահանդեսում նաև Պաշտպանության բանակի հարձակվողական ներուժը ցուցադրվեց. օրվա ամփոփում

Արցախի զորահանդեսում ցուցադրված զինտեխնիկայի շարքերում աչքի ընկավ նաև հարձակվողական տեխնիկան, իսկ Ադրբեջանի արձագանքը եղավ միայն մեկը՝ տեխնիկական խնդիրներ չգտնելու պատճառով զորահանդեսն անվանվեց «անօրինական»: Հոգեբանը խոսել է բանակում ինքնասպանություններ ծնող երեք հանգամանքից: Համանախագահները հայտարարություն են տարածել:

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու  ՀԱՊԿ խորհրդի հոբելյանական նստաշրջանին:
  • «Երբեք համաշխարհային հանրությունը Արցախը չի համարել ադրբեջանական տարածք, երբեք դա չի ամրագրվել ոչ մի միջազգային փաստաթղթում, դա ակնհայտ սուտ է»,- անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե Արցախյան զորահանդես անօրինական էր՝ ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զորահանդեսում ցուցադրված տեխնիկան արդեն բավարար է, որ ընդհանուր կարծիք կազմվի պաշտպանական բանակի հարձակողական ներուժի մասին։
  • Հոգեբան Սամվել Խուդոյանը նշել է երեք հանգամանք, որոնք «նպաստում են» բանակում ինքնասպանությանը. «Բանակում 18-20 տարեկան երիտասարդներ են, այդ տարիքը խոցելի խումբ է ինքնասպանությունների առումով, դեռահասները, պատանիները փորձում են ինքնահաստատվել, ճնշում են շատ հաճախ, և այնպիսի իրավիճակ են ստեղծում մարդու համար, որ իսկապես խորը դեպրեսիա է առաջանում, և հաճախ են այս վիճակում ինքնասպանություններ գործում: Մյուս պրոբլեմն այն է, որ հաճախ բանակ են տանում մարդկանց, ովքեր իսկապես հիվանդ են, հոգեկան լուրջ պրոբլեմներ ունեն»:
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց «մտահոգություն են հայտնել շփման գծի երկայնքով վերջին միջադեպերի առնչությամբ և կոչ արել կողմերին զսպվածություն ցուցաբերել ու զերծ մնալ պատասխան գործողություններից»:
  • Իրանը հյուսիսարևելյան շրջաններում եռօրյա զորավարժություններ է սկսել:
  • Իրանի ԶՈւ ռազմաօդային ուժերը համալրվել են նոր «Սաեղե» կործանիչներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *