Արցախում մեկնարկել է զինծառայողների համար բնակելի նոր թաղամասի շինարարությունը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ եւ մասնակցել այնտեղ պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։

Բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։

Բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։

Թաղամասի շինարարությունը ֆինանսավորում է բարերար Հայկ Մաղաքելյանն, ով սփյուռքից է։ Բակո Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել վերջինին՝ նշելով, որ Արցախի պաշտպանունակության ամրապնդման գործում արված ներդրումը դա հայրենիք-սփյուռք կապերի լավագույն դրսևորումներից է։

Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու պաշտոնատար այլ անձինք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *