Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 27

Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Ներկայում հիմնական զարգացումները Լուգանսկի և Դոնեցկի մերձակայքում են։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Դոնեցկ

Դոնեցկ

20։10-Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Հելեթեյը տեղական հեռուստաընհկերություններից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ իկսապես վերջին օրերին եղել է միջադեպ, երբ հակաահաբեկչական գործողությունում ներգրավված 40 զինծառայող անցնելով ռուս-ուկրաինական սահմանը դիմել է ՌԴ-ին՝ խնդրելով ապաստան տալ իրենց։

18։00-Համացանցում հայտնվել է Լուգանսկի շրջանի Ռովենկի բնակավյրի մերձակայքում արված տեսանյութ, որում արձանագրված է ապստամբների զրահատեխնիկայի մեծաթիվ շարասյան տեղաշարժ։

16։50Ուժայինների խոշոր շարասյուը, որի մեջ մեծ թիվ է կազմում նաև զրահատեխնիկան, մտել է Շախտյորսկ։ Այն ամբողջությամբ վերահսկելու պարագայում, ուժայիններին կհաջողվի կտրել ցամաքային կապը Լուգանսկի և Դոնեցկի միջև, քանի որ այստեղով է անցնում քաղաքներն իրար կապով գլխավոր ավտոմայրուղին։

15։40-Ուժայինները միաժամանակյա ճնշում են գործադրում նաև Լուգանսկի ուղղությամբ։ Այստեղ հրետանուց բացի, ուժայիններն օգտագործում են նաև ավիացիա։ Քաղաքում հայտարարված է օդային տագնապ։

14։40-Ուժայինները հրետակոծության են ենթարկում Դոնեցկ քաղաքի արվարձանների մի շարք բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ապստամբների դիրքերը։ Նշվում է, որ օգտագործվում է ինչպես փողային հրետանի, այնպես էլ համազարկային կրակի ռեակտիվ կայաններ։ Հրետակոծության հետևանքով ավերածություններ կան նաև բնակելի տների շրջանում։

13։00Ուկրաինայի պաշտոնաթող վարչապետ Արսենի Յացենյուկն այցելել է հակաահաբեկչական գործողության գոտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջուկ գրել է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։ Նա հայտնել է, որ դաշտային շտաբում սպաների հետ խոսելիս են եղել 12.7 մմ-անոց դիպուկահար նոր հրացանների մասին, որոնցով համալրվել է ազգային գվարդիան։ Ադ պահին, պաշտոնաթող վարչապետը մտնելով վրան ասել է «դիպուկահար հրացանի մասին հարցեր եք քննարկում, առանց կառավարության լավագույն դիպուկահարի» (նկատի ունենալով իրեն)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *