Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 26

Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Ներկայում հիմնական զարգացումները Լուգանսկի և Դոնեցկի մերձակայքում են։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինայի ԶՈւ դեսանտային զորքերը հակաահաբեկչական գործողության գոտում

Ուկրաինայի ԶՈւ դեսանտային զորքերը հակաահաբեկչական գործողության գոտում

22։00Ուկրաինան դիմել է ռուսաստանյան կողմին՝ խնդրելով թույլ տալ հարավ-արևելքում իրականացվող գորոծղության ընթացքում զոհված զինծառայողների դիերը դուրս բերել ՌԴ տարածքով։ Որոշ հատվածներում դուրսբերման երթուղիները չափազանց վտանգավոր են և ապստամբների նշանառության տակ։ Նախնական տեղեկություններով, Ռուսաստանյան կողմն այս դիմումը չի մերժել։

20։20Ուկրաինայի սահամանմերձ զորամասերի շւորջ 40 զինծառայող թողել են իրենց ծառյության վայրը և ժամանելով ռուս-ուկրաինական սահմանի Իզվարինո անցակետ՝ խնդրել են ապստամբներին թույլ տալ անցնել ՌԴ տարածք։ Այս տեղեկությունը ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից դեռևս չեն հաստատել, բայց ոչ էլ հերքել են։

19։35-Դոնեցկում ամստամբների զորաջոկատներից մեկն ընկել է հակառակորդի դարանի մեջ, ինչի հետևանքով տվել է զգալի կորուստներ։ Նախնական տեղեկություններով, դեպքը եղել է շրջանի Սնեժնոյե բնակավայրի մոտ։ Ապստամբները կորցրել են 10 մարտիկ, ևս 20-ը վիրավոր են։

17։50-Հակաահաբեկչական գործողությունը համակարգող շտաբից լրատվամիջոցներին հայտնել են, որ անցնող օրվա ընթացքում ուժայինները տվել են 4 զոհ։

15։10-Ուկրաինական հակամարտության ընթացքում արդեն ոչ առաջին անգամ մարտեր են ծավալվել Դոնեցկի օդանավակայանին տիրանալու համար։ Այն վերահսկում են ուժայիններն, իսկ ապստամբները բազմիցս փորձել են գրոհել։ Հուլիսի 26-ի վաղ առավոտյան ծավակված մարտերը կրկին չեն մտցրել իրավիճակային որևէ փոփոխություն։

13:35-Դոնեցկ քաղաքի հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել պայթուցիկ նյութեր արտադրող քիմիական գործարանում։ Կա տեսակետ, որ թիրախն ընտրվել է հատուկ՝ տեսականորեն ապստամբների ռազմական ենթակառուցվածք հանդիսացող գործարանը անգործունակ դարձնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *