Տավուշի ուղղությամբ հակառակորդի կրակոցներից հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի. ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը կրակել են ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարիմամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ հայկական կողմն արձագանքել է,  երբ սկսել են կրակել կանոնավոր:

«Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի, հակառակորդն ունի վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,- ասել է նա:

Մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ  հաշվի առնելով բերքահավաքի շրջանը՝  հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հավաստիացմամբ՝ հուլիսի 25-ի գիշերը  «հայկական կողմից արձակված կրակից վիրավորվել է» Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի բնակիչ, 1997-ին ծնված Ֆարիդ Մամեդովը: Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են վիրավորի լուսանկարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *