Ադրբեջանի ԶՈւ-ում աճել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքերի թիվը

Ադրբեջանի զինդատախազ, գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևը ներկայացրել է 2014-ի առաջին կեսի գործունեության հաշվետվությունը, որի համաձայն` նշված ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերում աճել է այն հանցագործությունների թիվը, որոնք կապված են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, սեփականության և առողջությանը մտածված ծանր վնաս հասցնելու հետ:

Ադրբեջանի զինդատախազ, գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիև

Ադրբեջանի զինդատախազ, գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիև

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, 2014-ի առաջին կեսին, Վելիևի խոսքերով, զինդատախազությունն իրականացրել է 72 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է օրենքի 980 խախտում, 105 հոգի նախազգուշացվել են, հարուցվել է 37 քրեական գործ, 226 հոգի ենթարկվել են կարգապահական տույժերի:

Նշենք նաև, որ ըստ Վելիևի՝ զինդատախազության աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով պետք է համատեղ ծրագրեր իրականացվել պաշտպանության նախարարության և այլ ռազմական կառույցների հետ, ինչի ուղղությամբ էլ արդեն ծրագիր է պատրաստվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *