Էստոնիայում սկսվել են ՆԱՏՕ-ի ՌԾՈւ միջազգային զորավարժությունները

Էստոնիայի ՊՆ գլխավոր շտաբից հայտնել են, որ մայիսի 14-25 Էստոնիայի ջրային տարածքում սկսվել են ՆԱՏՕ-յի ՌԾՈւ միջազգային «Open Spirit 2012» ռազմածովային զորախաղերը, որի ընթացքում կփնտրվեն և կվնասազերծվեն Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ստորջրյա ականները։

Զորավարժություններին կմասնակցի 19 նավ, իսկ երկրներից կմասնակցեն Բելգիան, Հոլանդիան, Ֆրանսիան, Շվեդիանլ, Էստոնիան, Լատվիան, ԱՄՆ և Կանադան։

Ստորջրյա ականները կփնտվեն Տալլինի ծովածոցում՝ Հիյումաայի շրջանում։

Հիյումաայի կղզում՝ Սուուրսադամ նավահանգստում, կաշխատի միջազգային ջրասույզների խումբը, որում ներգրավված են ստորջրյա սակրավորներ ԱՄՆ-ից, Կանադայից, Հոլանդիայից և Էստոնիայից։

«Open Spirit» զորավարժություններն անց են կացվում 1997 թվականից Գերմանիայի ռազմածովային հակաականային նավատորմի նախաձեռնությամբ։ Զորախաղերը անց են կացվում Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ափամերձ շրջաններում։

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մոտ 150 հազար ական է տեղադրվել Բալթիկ ծովում, ինչպես նաև մոտ 80 հազար ական ֆիննական ծոցում։ 1994 թվականից սկսած էստոնական ջրերում մոտ 700 ական և պայթուցիկ առարկաներ են հայտնաբերվել։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *