Իրանական «Ֆաջր» («Լուսաբաց») արբանյակի մեկնարկը կտրվի մայիսի 24-ին: Այս մասին հայտնել է Իրանի Ավիատիեզերական տեխնոլոգիաների զարգացման կազմակերպության ղեկավար Մեհդի Փարահին: Նա նշել է, որ աբանյակն ուղեծիր կհասցվի «Սաֆիր 1-Բ» հրթիռը: «Ֆաջր» հրթիռն էականորեն գերազանցում է նախորդներին և ուղեծրում կմնա 1,5 տարի:
Ավելի վաղ Իրանը երեք հրթիռ էր բաց թողել՝ «Օմիդ» («Հույս»), «Ռասադ» («Դիտարկում») և «Նավիդ» («Նախաավետաբեր»), որոնք արդեն իսկ կատարել են իրենց առաքելությունը և այրվել մթնոլորտում: Իրանական կողմի հաղորդմամբ՝ «Ֆաջիրից» բացի մեկնարկի են պատրաստվում ևս երկու հրթիռ` «Տոլուն» («Արևածագ») և «Մեսբահը» («Ջահ»):
Աղբյուր՝ Запуск иранского спутника “Фаджр” назначен на 24 мая