Վրաստանում ռազմական բժիշկները սպասարկելու են բարձրլեռնային գոտում ապրող բնակիչներին

Վրաստանի զինված ուժերի բժշկական գումարտակի ռազմական բժիշկներն այսուհետ կսպասարկեն Վրաստանի լեռնային և դժվար հասանելի շրջաններին։ Այս ամենն իրականացվում է Վրաստանի պաշտպանության ու առողջապահության և սոցիալական ապահովման նախարարությունների համատեղ ծրագրի շրջանակներում։

Բժշկական առաջին խումբում տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկներ են, այդ թվում՝ վնասվածքաբան, սրտաբան, ճառագայթաբան։ Նրանք արդեն գործողվել են Բորիթի գյուղ, որտեղ արդեն ընդունել են առաջին հիվանդներին։

Հայտնի է, որ ռազմական բժիշկները բարձրլեռնային տարածքներում փոխարինելու են իրար ռոտացիոն սկզբունքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *