Հնդկաստանը ևս 6 միավոր C-130J-30 բեռնատար ինքնաթիռ է պատվիրել Միացյալ Նահանգներին։ Հնդկաստանն ինքնաթիռների նոր խմբաքանակի համար պատրաստվում է վճարել 1.1 մլրդ ամերիկյան դոլար, տեղեկացնում է Jane’s ռազմական հանդեսը։
Հնդկաստանի պատվերը ստացել է Միացյալ Նահանգների պաշտպանական դեպարտամենտը (DoD):
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ներկայում ունեն 5 միավոր Super Hercules (պատվիրվել էր 6 միավոր, սակայն մեկը վայր էր ընկել 2014-ի ամռանը), որոնց ձեռքբերման պայմանագիրը կնքվել էր Միացյալ Նահանգների հետ 2008 թվականին։ Պայմանագիրն արժեցել է 1,1 մլրդ ամերիկյան դոլար, իսկ ինքնաթիռները Հնդկաստանին հանձնվել են մինչ 2011 թվականի վերջը։
C-130J-30-ը C-130 Hercules բեռնատար ինքնաթիռի արդիականացված և փոփոխված տարբերակն է։ Այն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։
C-130J-30-ը կարող է տեղափոխել մինչև 128 հոգի կամ մինչև 20 տոննա բեռ։ Բեռնատար ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել է 1996 թվականին։
Pingback: Հնդկաստանը փորձում է փոխարինել կործանված C-130J Super Hercules-ը | Ռազմ.info