Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հուլիսի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Ադրբեջանում ներկայացուցիչ հանդիսացող Դենիզ Դուրանին։

Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչին

Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Արցախյան հակամարտության լուծման հեռանկարները, Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի փոխհարաբերությունները, մարդասիրական օգնության բնագավառում համագործակցությունը։

Նկատենք, որ օրեր առաջ ադրբեջանական կողմը սպառնացել էր՝ կվտարեն ԿԽՄԿ ներկայացուցչությունն իրենց երկրից, եթե ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակը հանդիպում չկազմակերպի Քարվաճառում հուլիսի սկզբին ձերբակալված զինված ադրբեջանցիների խմբի անդամների հետ։ ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակի մոտ նաև ցույց էր կազմակերպվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *