ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավտոպարկը համալրվում է «Մուստանգներով»

Օգոստոսի սկզբին Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման զինծառայողները կստանան 2, 3 և 4 սռնի ունեցող «Մուստանգ» ընտանիքին պատկանող ԿամԱԶ ավտոմեքենաներ։

 ԿամԱԶ-6350

ԿամԱԶ-6350

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռազմաբազայում շարունակվում են մարտական մեքենաների պարկի թարմացման աշխատանքները։ Ընթացիկ տարում Երևանի և Գյումրու ռազմական կայազորներում նոր սպառազինության բաժինը մեծացել է 40 տոկոսով։
Հայտնի է, որ ավտոմեքենաները կապահովեն ստորաբաժանմանը, ինչպես նաև առաջադրանքներ կիրականացնեն բարձրլեռնային ուսումնավարժական «Կամխուդ», «Ալագյազ» և «Փամբակ» կենտրոններում։

2 շաբաթվա ընթացքում զորամիավորման՝ որոկավորում ունեցող սպաներից հանձնաժողով կկազմվի և կփորձարկվեն ավելի քան 50 միավոր երկսռնի ԿամԱԶ-4350, եռասռնի ԿամԱԶ-5350 և քառասռնի ԿամԱԶ-6350 ավտոմեքենաներ։

Դրանից հետո զինծառայող վարորդների համար վարժանքներ կկազմակերպվեն, որպեսզի նրանք կարողանան բարձրլեռնային և էքստրեմալ շոգ եղանակային պայմաններում վարել ավտոմեքենաները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *