Ինքնասպանության փորձի համար զինծառայողի դեմ քրեական գործ է հարուցվել

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող, 19-ամյա Անդրանիկ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2014 թվականի մարտի 2-ին գումարտակի տարածքում՝ գետի ափին, ածելիով կտրվածքներ է արել իր աջ և ձախ նախաբազուկների շրջանում,ինչն էլ հանգեցրել է զինվորական պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցման:

Զինծառայողի դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:

Գործը վարույթ է ընդունվել Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *