ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր՝ հուլիսի 23-ին, մտադիր է Արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Գրառման մեջ ասվում է. «Այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է գալու հայտարարությամբ: Հայտարարության մեջ բռնության աճի հետ կապված անհանգստության մասին կխոսվի»։
Հիշեցնենք, որ համանախագահը նշել էր՝ մեկնել է Վիեննա՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությանն Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին զեկուցելու նպատակով:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին:
One response to “Արցախյան հակամարտության գոտում բռնության աճն անհանգստացնում է ԵԱՀԿ-ին”