Այսօր՝ լրատվական «մարտադաշտում»…

Այսօր մամուլում շրջանառվում էր մի քանի թեմա՝ երեկ տեղի ունեցած պատահարը, որի հետևանքով մեկ սպա է մահացել, խնդիրներ՝ կապված ռուս զինվորների տուն վերադառնալու հետ, «Չենք լռելու» նախաձեռնության հանդիպումները զորմասերից մեկի ներկայացուցիչների հետ։

Երեկ՝ Որոտան գյուղի մոտ, հետևակի մարտական մեքենա է շուռ եկել, ինչի հետևանքով բանակի ավագ լեյտենանտ է զոհվել: Զինվորականները մասնակցում էին զորավարժությունների։ Պատահարը տեղի է ունեցել իր դժվարանցանելիությամբ հայտնի «Թասի պավառոտներ» կոչված հատվածում։

Գյումրիի ռուսական ռազմաբազայի՝ զինծառայությունն անցած զինվորները մի քանի օր շարունակ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ հայրենիք. դա նրանց հաջողվել է միայն այսօր, իսկ մնացածները կզորացրվեն այս շաբաթվա ընթացքում։

Իսկ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր այցելել են երևանամերձ զորամաս, լսել զինվորների բողոքները և հրամանատարներին տեղեկացրել զինվորների դժգոհությունների մասին։ Ըստ այդմ՝ զինծառայողները դժգոհել են արձակուդի հարցում առկա խտրականությունից, ինչը զարմացրել է հրամանատարին։ Նախաձեռնող խմբի անդամները նաև տեղեկացնում են, որ զորամասը բավական հագեցված է եղել անհրաժեշտ տեխնիկայով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *