Ադրբեջանի ՊՆ-ն տեղանքում կողմնորոշման մրցումներ է անցկացնում

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանում այսօր՝ հուլիսի 23-ին, մեկնարկել են տեղանքում սպորտային կողմնորոշման մրցումներ։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, մրցումներին մասնակցում են 60 զինծառայողներ (13 թիմ), որոնք ծառայություն են անցնում տարբեր ստորաբաժանումներում։

Հետևելով աղբյուրի տվյալներին՝ նշենք, որ մրցումներն ավարտվելու են սույն թվականի հուլիսի 27-ին։

Հավելենք, որ տեղանքում սպորտային կողմնորոշման մրցումների մասնակիցների խնդիրն է քարտեզի, կողմնացույցի և այլ պարագաների միջոցով հանձնարարված տարածքով որոշակի ժամանակում անցնելը։ Ճանապարհին մասնակիցը պարտավորվում է ներկայանալ անցակետերում , ապա շարունակել իր ուղին։ Մասնակիցը կարող է հաջողել, եթե քաջ տիրապետի քարտեզագրությանը և ունենա ֆիզիկական լավ պատրաստվածություն։

One response to “Ադրբեջանի ՊՆ-ն տեղանքում կողմնորոշման մրցումներ է անցկացնում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 20-26 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *