Վրաստանում է Գերմանիայի ռազմական ակադեմիայի պատվիրակությունը

Եռօրյա աշխատանքային այցով Վրաստան է ժամանել Գերմանիայի ռազմական ակադեմիայի պավիրակությունը։ Գերմանիայի ներկայացուցիչները Վրաստան են եկել երկու երկրների միջև ստորագրված 2014 թվականի ռազմական համագործակցության շրջանակներում։

Հուլիսի 22-ին գերմանական պատվիրակության ղեկավար ծովակալ Կարստյոն Շնայդերին ընդունել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան։

Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող, ինչպես  նաև փորձի փոխանակման և կրթության ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր։

Հավելենք, որ այցի շրջանակներում Գերմանիայի ռազմական ակադեմիայի պատվիրակությունը հանդիպելու է Վրաստանի ազգային ռազմական ակադեմիայի ռեկտոր Զուրաբ Ագլադձեին, ում հետ քննարկելու են երկու ակադեմիաների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *