Վիետնամի նավատորմը համալրվել է սեփական արտադրության հրթիռային 2 կատերով

Հուլիսի 18-ին Վիետնամը սեփական արտադրության միանգամից երկու հրթիռային կատերով համալրել է իր նավատորմը։ Կատերները պատկանում են «Մոլնիա» կոչվող դասին։

Վիետնամի նավատորմի կատերը

Վիետնամի նավատորմի կատերը

Այս մասին հայտնում է վիետնամական  Tuoitrenews պարբերականը։

HQ377 ևHQ378 կատերների հանձման արարողությունը եղել է Վիետնամի հարավային Դոնգ Նայ նահանգի ռազմածովային 2-րդ շրջանի նավահանգստում։

Կատերները նախապես Վիետնամի պաշտպանության նախարարությունը փոխանցել էր ռազմածովային 2-րդ շրջանի 167 ծովային բրիգադին։

Հավելենք, որ կատերները նախագծվել են ռուսական տարբերակի հիման վրա։ Կառուցվել են երկրի գլխավոր ռազմաարդյունաբերական Ba Son նավաշինարանում։

Նշենք, որ կատերներից յուրաքանչյուրը սպառազինված է 16 հրթիռով և 2 միավոր ԱԿ-630 հրետանային համակարգերով, որոնց լրակազմը 400 արկ է։

Այս կատերների երկարությունը 56 մետր է, լայնությունը՝ 10,2 մետր։ Անձնակազմը 41 հոգի է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *