Արցախում ականի պայթյունից վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում ՈւԱԶ-469 («Վիլլիս») մակնիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վիրավորներն այս պահին գտնվում են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Ռազմինֆոյի հետ զրույցում Էրեբունի բժշկական կենտրոնի լրատվության ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ վիրավորների վիճակը կայուն ծանր է։

«Նրանք բոլորն էլ մեզ մոտ են տեղափոխվել տարբեր տրավմաներով։ Իսկ ինչ վերաբերում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, ապա նրա մոտ աշխորոշվել է գլխուղեղի սալջարդ, արյունազեղում, դեմքի բազմաթիվ վերքեր»,- հավելեց Շուշան Հունանյանը՝ նշելով, որ եթե նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր, ապա դա արդեն հույս է տալիս, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Տեղեկացնենք, որ այսօր՝ հուլիսի 22-ին, Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում ՈւԱԶ-469 («Վիլլիս») մակնիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մահացածը քաղաքապետի վարորդն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *