Հուլիսի 22-ին Թուրքիայի զինված ուժերի երկու զինծառայող է զոհվել Սիրիայի հետ սահմանն ապօրինի հատել փորձող զինված անձանց հետ փոխհրաձգության հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։
Սահմանը հսկող թուրք զինծառայողները զինված բախում են ունեցել Սիրիայից ներկայիս Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանի տարածք մուտք գործել փորձող մաքսանենգների խմբի հետ։ Զինված խումբը սահմանապահների վրա կրակ է արձակել՝ սպանելով երկու հոգու։ Եվս մեկ զինծառայող վիրավորվել։ Հարձակում գործած անձինք միջադեպից հետո լքել են սահմանային հատվածը՝ չանցնելով Թուրքիայի տարածք։ Թուրքիան նոր ուժեր է կենտրոնացել այդ հատվածում։
Նշենք, որ Սիրիայում ներքին հակամարտության սկզբից թուրք-սիրիական սահմանին զգալի ակտիվացել են մաքսանենգները, որոնք փորձում են ապօրինի ճանապարհներով հիմնականում վառելիք անցկացնել Թուրքիա։ Փորձերի ժամանակ հաճախ է փոխհրաձգություն լինում թուրք սահմանապահների և զինված խմբերի միջև, ինչի հետևանքով կողմերը կորուստներ են ունենում։
Հավելենք նաև, որ պաշտոնական Անկարան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին:
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 20-26 | Ռազմ.info