Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային կտրվի «ԱՄՆ դաշնակցի» կարգավիճակ

ԱՄՆ-ի Կոնգրեսը միանգամից 2 ընթերցմամբ օրենք է ընդունել, ըստ որի Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային տրվելու է «ԱՄՆ դաշնակցի» կարգավիճակ՝առանց ՆԱՏՕ-ի անդամ դառնալու։

Վրաստանի Պն

Այս մասին հայտնում է վրաստանյան «Գրուզիա օնլայն» պարբերականը։

Ըստ տեղեկության՝ Վաշինգտոնն այս երկրներին ռազմական ոլորտում համագործակցության համար լայն հնարավորություններ է տալիս։

ԱՄՆ Կոնգրեսի ընդունած «Ագրեսսիայի կանխարգելման» մասին օրենքը հնարավորություն է տալիս հետխորհրդային երկրներին ստանալ «ԱՄՆ-ի ռազմական դաշնակցի» կարգավիճակ՝ առանց ՆԱՏՕ-ին անդամակցվելու։ Օրենքի շրջանակներում Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային փորձաշրջանի հնարավորություն կտրվի, որի ընթացքում նրանք պիտի պաշտպանական ոլորտում բարեփոխումներ անեն և պատրաստ լինեն ռազմատեխնիկական առավել սերտ համագործակցության ԱՄՆ-ի հետ։

Հավելենք, որ նման համագործակցություն է առաջարկվելու նաև Բոսնիային, Կոսովոյին, Ադրբեջանին, Մակեդոնիային, Չեռնոգորիային և Սերբիային։

Կոնգրեսականները ԱՄՆ նախագահին առաջարկել են հետխորհրդային երկրների հետ փոխգործակցությունն ընդլայնել։ Այսպիսով՝ 90 օրվանից ոչ ուշ նրանք սկսելու են Վրաստանի և մյուս երկրու երկրի հետ աշխատանքներ տանել պաշտպանական համագործակցության առումով, ինչն ընդգրկելու է նաև կիբերանվտանգության ոլորտը։

Թբիլիսիում կոնգրեսականների որոշումը համարում են փոխհատուցում իրենց, քանի որ չեն կարող դեռևս Վրաստանին ՆԱՏՕ-ում տալ անդամակցության գործընթացի պլան (Membership Action Plan):

Վրաստանի պաշտպանության նախարարի էքս-տեղեկալ Նոդար Խարշիլաձեն հայտարարել է, որ. «Իրականում այս օրենքը դեռևս ոչինչ չի տալիս։ Սրանով Սպիտակ տունն ընդամենը կարող է ենթադրել, որ Կոնգրեսը դեմ չի լինի Վրաստանի հետ ռազմական համագործակցությանը, եթե ԱՄՆ նախագահի աշխատակազմն այդպիսի համագործակցությունը համարի շահավետ»։

Խարշիլաձեն նաև ենթադրում է, որ Կոնգրեսն այս քայլով հստակ ազդակ է ուղարկում Մոսկվային Վրաստանի առումով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *