Դաղստանում փոխրաձգության ժամանակ զոհվել է երկու ուժային

Դաղստանի Կիզլյարի շրջանում հերթական զինված բախման ժամանակ զոհվել է երկու, վիրավորվել՝  յոթ ուժային։

«Ինտերֆաքսին» Դաղստանի ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ զինված բախման արդյունքում զոհվել է երկու զինծառայող։ Բացի այդ երեք ոստիկան և երկու զինծառայող տեղափոխվել են Կիզլյարի հիվանդանոց, իսկ երկու այլ զինծառայող էլ տեղափոխվել են Գրոզնու հիվանդանոց։

«Կիզլարյան» ենթադրյալ խմբավորման հետ փոխհրաձգությունը շարունակվել է ամբող օրվա ընթացքում Ցվետկովկա շրջանում։ Ինչպես հայտնում են Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովից, արդյունքում հատուկ ծառայությունը զինյալների խմբին շրջափակել է, որի ժամանակ զինյալներից մեկը փորձել է փախչել շրջափակումից՝ կրակ արձակելով ուժայինների վրա։

Ուրբաթ առավոտյան անտառում գտել են կասկածյալի դին։ Դաղստանի գծով Ռուսաստանի քննչական հանձնաժողովից հայտնել են, որ կասկածյալի մոտ զենք չի հայտնաբերվել։ Ըստ քննչական հանձնաժողովի՝ զենքը «կարող էին վերցնել նրա հանցակիցները»։ Սպանվածի անձը հաստատվում է, իսկ տեղայնքի հետախուզումը` շարունակվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *