Բաքվի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու են ՀԱՀ-ից 6 ընկերություն

2014-ի սեպտեմբերին Բաքվում կայանալիք ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու են նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ) 6 ընկերություններ, որոնցից մեկի հետ Ադրբեջանը համագործակցում է։

Matador զրահամեքենան 2011-ի հունիսի 26-ին Ադրբեջանի զորահանդեսին

Matador զրահամեքենան 2011-ի հունիսի 26-ին Ադրբեջանի զորահանդեսին

Ինչպես ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը տեղեկացրել են ՀԱՀ պաշտպանության նախարարությունից, 6 առանձին ցուցատախտակներով ներկայացվելու են հարավաֆրիկյան Denel, Paramount Group, CSIR, Rippel Effect, Truvelo, EWT SA ընկերությունները։ Բացի այդ, ըստ աղբյուրի՝ ցուցահանդես այցելելու են ՀԱՀ ՊՆ և Սպառազինությունների կորպորացիայի ներկայացուցիչները։

Հավելենք, որ ՀԱՀ-ից Paramount Group ընկերության տրամադրած մարտական հանգույցներով 2009-ից Ադրբեջանում հավաքվում են  Marauder (Մատադոր) և Matador (Մարադյոր) զրահամեքենաներ։ Համաձայն «Ռուսաստանյան զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2013-ի զեկույցի՝ 2011-ից Ադրբեջանում  հավաքել են 30-ական միավոր նշված զրահամեքենաներից։

Ուշագրավ է, որ 2013-ի փետրվարին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել էր, թե իբր 45-ական միավոր Marauder և Matador զրահափոխադրիչների ընդհանոււր արտադրության մեծ մասն արդեն ավարտված է, սակայն արդեն 2014-ի հունիսի 7-ին հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ՝ 2015-ին Ադրբեջանը կարտադրի ևս 60 միավոր զրահափոխադրիչ ու այդպիսով կավարտվի երկկողմ պայմանագրի կատարումը Paramount Group ընկերության հետ։ Անցնող 5 տարիներին հաջողվել է արտադրել նախատեսված 90 զրահափոխադրիչներից միայն 30-ն ու նման տեմպերի առկայության դեպքում անհասկանալի է, թե Ադրբեջանի ռազմարդյունաբերության ձեռնարկություններն ինչպես են նախատեսում մեկ տարում արտադրել մնացյալ 60-ը։

One response to “Բաքվի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու են ՀԱՀ-ից 6 ընկերություն

  1. Pingback: ՀԱՀ-ում իր առաջին թռիչքն է կատարել Աֆրիկայում ստեղծված առաջին թեթև ինքնաթիռի նախատիպը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *