Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 21

Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Լարված է իրավիճակը Լուգանսկում և Դոնեցկում։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Դոնեցկ

Դոնեցկ

21։10Ուժայինները մտել են Դոնեցկի շրջանի Ձերժինսկ քաղաք, որը շուրջ 2 օր պաշարման մեջ էր։ Զինված ուժերի տանկերն անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով, իսկ կարևորագույն ադմինիստրատիվ շինությունների վրա կրկին բարձրացրել են Ուկրաինայի ազգային դրոշը։

19։45ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ավելի մեծ ջանքեր գործադրել Ուկրաինայի հարավ-արևելքում կռվող ապստամբներին զսպելու և այդ կերպ ավիավթարի հետաքննության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

18:00-Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ ավարտվել են կործանված օդանավի զովհած ուղևորների դիերի որոնողական աշխատանքները։ Նա մեջբերել է նաև երկրի արտակարգ իրավիճակների նախարարության հաշվետվությունը, համաձայն որի, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 282 դի։

16։10Ուժայինները Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից կրակ են բացել Դոնեցկից հյուսիս ընկած Ձերժինսկ քաղաքում տեղակայված ապստամբների դիրքերի ուղղությամբ։ նախնական տեղեկությամբ, կան զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում։

15:30-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է դադարեցնել հակաահաբեկչական գործողությունը մալայզիական օդանավի կործանման վայրում՝ 40 կմ շառավղով։ Իրենց հերթին, վթարի վայրում մարտական գործողությունների դադարեցման մասին են հայտնում նաև ապստամբները։ 

15:00-Համացանցում տարածվում են Դոնեցկում արված լուսանկարներ, որոնցում երևում է, որ ուժեղ հրդեհ է բռնկվել քաղաքի շենքերից մեկում։ Դեռևս հայտնի չէ` հրդեհը տեխնածին է, թե այն բռնկվել է հրետակոծության հետևանքով։

Հրդեհ Դոնեցկում 21.07.2014

Հրդեհ Դոնեցկում 21.07.2014

14։25-Լուգանսկի շրջանի պարետ Սերգեյ Գրաչյովը հայտարարել է, որ ապստամբներին հաջողվել է խոցել ուժայինների 3 տանկ և 1 միավոր Սու-25 գրոհիչ։ Ուժայինների շտաբից այս տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանում։

13:50-Հուլիսի 22-ին Գերագույն Ռադան կքննարկի մասնակի զորավահաք հայտարարելու հարցը։ Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ որոշումն ամենայն հավանականությամբ կընդունվի։

13։20- Դոնեցկում գիշերային մարտերի ժամանակ 1 ապստամբ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, տեղեկացնում են ապստամբները։ Աղբյուրները հայտնում են, որ ներկայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

12։35- Մալայզիական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 272 հոգու դին, տեղեկացնում է ուկրաինական կողմը։

12։30- Ուկրաինայում ստեղծել են զրահապատ «շտապ օգնության» մեքենա։ Մեքենան  նախատեսված է ոչ միայն վիրավոր զինծառայողներին մարտի դաշտից դուրս բերելու, այլ նաև ներսում բուժօգնություն ապահովելու համար։ Սպասվում է, որ առաջիկայում մեքենան կարող է ուղարկվել Դոնեցկ կամ Լուգանսկ։

Զրահապատ «շտապ օգնություն»

Զրահապատ «շտապ օգնություն»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *