Շիրվան քաղաքի՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությանը պատկանող «Տելեմեխանիկա» գործարանի գլխավոր ինժեներ, 1963-ին ծնված Հեյդարաղա Միրզոևը հուլիսի 19-ին խեղդվել է Կուր գետում։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Սալյանի շրջանի ոստիկանական բաժանմունքի հայտնած տվյալներին։
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները դուրս են բերել Միրզոևի դին հուլիսի 20-ին Կուր գետից Փարչա գյուղի մերձակայքում ։
Նկատենք, որ պատահարի մանրամասներն այս պահի դրությամբ հայտնի չեն։