Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 20

Ուկրաինայի հարավ-արևելքում նոր թափով շարունակվում են բախումներն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Լարված է իրավիճակը Լուգանսկի և Դոնեցկի ուղղությամբ։ Իսկ քաղաքացիական ինքնաթիռը վայր գցելում մեղավորությունը կողմերն իրար վրա են բարդում։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Մալայզիական կործանված օդանավի մնացորդները Դոնեցկում

Մալայզիական կործանված օդանավի մնացորդները Դոնեցկում

21։10-Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության մամուլի խոսնակ Մայքըլ Բոչուրկիվը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ապստամբները բարեհաջող ապահովում են այն աշխատակիցների անվտանգությունն, ովքեր կործանված ինքնաթիռի միջադեպի հետաքննությունն են իրականացնում կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս շրջաններում։

19:30-Համացանցում տարածվել է տեսանյութ, որում պատկերվածը թույլ է տալիս անել ենթադրություն՝ Ուկրաինայի փրկարար ծառայությանը հաջողվել է հայտնաբերել մալայզիական կործանված օդանավի «սև արկղերից»  մեկը։

18։40-Մալայզիական կործանված օդանավի սև արկղերը դեռևս վերծանված չեն, սակայն դա չի խանգարում քաղաքական գործիչներին հանդես գալ հայտարարություններով ու վստահաբար հայտնել ողբերգության մեղավորների անունները։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է՝ Բուկ զենիթահրթիռային համալիրը, որով խոցվել է ինքնաթիռը, ապստամբներին է փոխանցել Ռուսաստանը։ Իր հայտնած այս տեղեկատվության աղբյուրը, սակայան, Քերին չի բացահայտել։

17։55Դոնեցկի Շախտյոր ֆուտբոլային ակումբի հենակետային օտարերկրացի 6 խաղացող հրաժարվել են վերադառնալ Ուկրաինա և շարունակել ակումբի հետ կնքված պայմանագրի կատարումը։ Նրանք դա պայմանավորել են իրենց անձնական անվտանգությամբ։ Ակումբի ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել ֆուտբոլիստների նկատմամբ, սակայն հայցի կարճատև քննումից հետո, ՈւԵՖԱ-ն հրաժարվել է անել դա։

16։45Ամերիկացի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մարքսան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է օժանդակել քաղաքացիական կործանված օդանավի հետ կապված միջադեպի հետաքննության հարցում։ Նա նշել, է որ դրա համար Ռուսաստանը կարող է զորք մտցնել Դոնեցկի շրջան, ամբողջությամբ մաքրել այն ապստամբներից և այդ կերպ բարենպաստ պայմաններ ստեղծել հետաքննությունն անցկացնող մարմինների համար։

16։00-Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմըրոնը հայտարարել է, եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ մալայզիական օդանավը խոցել են ապստամբները, ապա պատասխանատվությունը պետք է ընկնի Մոսկվայի ուսերին։

15։05-Շարունակվում են «սենսացիոն» հայտարարություններն ու մալայզիական օդանավի կործանման պատասխանատվությունը միմյանց վրա բարդելու փորձերը։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր տրամադրության տակ կան արբանյակային լուսանկարներ, ինչպես նաև տեսանկարահանում, որոնք վկայում են, որ սպառազինությունը, որով խոցվել է Բոինգ օդանավը, ապստամբներին է փոխանցվել Ռուսաստանից։

14։20-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Լիսենկոն լրատվամիջոցներին հայտնել է, որ անցնող օրերին ապստամբները տարբեր վայրերում գործել են 25 հարձակում ուժայինների դիրքերի ուղղությամբ։ Այդ ընթացքում զոհվել է 8 ուժային, վիրավորվել շուրջ 50-ը։

13։15-Ամստամբների և ուժայինների միջև ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, մալայզիական օդանավի զոհված ուղևորների դիերը աղետի վայրից դուրս բերելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *