Հուլիսի 18-ին միջադեպ է գրանցվել ներկայիս Ադրբեջանի սահմանամերձ Թարթառի շրջանի Չայլու բնակավայրի մոտ, որի մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Թարթառ քաղաքի բնակիչ, 26-ամյա Մուբարիզ Ալիևը Արդբեջանի հավաստմամբ սպանվել է «հայկական կողմի արձակած գնդակից», երբ Թարթառ գետում զբաղված էր ձկնորսությամբ։
Հուլիսի 19-ին տարածված հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձեռնարկում են միջոցներ՝ Ալիևի դին միջադեպի վայրից դուրս բերելու համար։