Հուլիսի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ՊՆ նիստ է հրավիրել, որին մասնակցել են իր տեղակալները, զորամիավորումների հրամանատարները, ՊՆ վարչությունների պետեր և ՊՆ այլ պաշտոնյաներ:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում Զաքիր Հասանովը հանդես է եկել ընդլայնված զեկույցով՝ անդրադառնալով առաջնագծում դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, զինծառայողների բարոյահոգեբանական պատրաստվածությանը, կարգապահության աստիճանի բարձրացմանն ուղղված քայլերին, զորամասերին զրահատեխնիկայով ապահովելու հարցերին: Նիստի ժամանակ քննարկվել են նաև այլ զեկույցներ, տրվել են համապատասխան հանձնարարություններ:
Ըստ աղբյուրի՝ նիստին ներկա է եղել Ադրբեջանի նախագահի օգնականի ծառայության՝ պաշտպանության հարցերով գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Ռահման Գուլիևը:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 13-19 | Ռազմ.info