Հուլիսի 17-ին Շոտլանդիայի «Вabcock Marine» նավաշինական ընկերությունում «Քուին Էլիզաբեթ» (Queen Elizabeth) ավիակրի ջուրն իջեցնելու արարողությունն էր։
Նշենք, որ հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ Երկրորդը Շոտլանդիայում մասնակցեց երկրի ամենամեծ ավիակիր նավի՝ իր անունով անվանակոչման արարողությանը, որի ժամանակ էլ վիսկիի շիշը խփեց նավին՝ ի նշան հաջողության։
Ավիակիրը կառուցվում է դեռևս 2009 թվականից։ Նախատեսված է, որ 2016-ից այն կսկսի փորձարկումներ անցնել։ 2018 թվականին, ինչպես նախապես հայտարարվում է, համալրվելու է հինգերորդ սերնդի F-35B կործանիչներով և CH-47F Chinook ուղղաթիռներով։ Իսկ ահա 2020 թվականին այն վերջապես կազմ պատրաստ կհանձնվի շահագործման։
Հավելենք, որ Մեծ Բրիտանիան 2011 թվականից կառուցում է նաև նմանատիպ երկրորդ նավը՝ «Փրինս օֆ Ուելս» (անգլերեն՝ Prince of Wales)։
Նշենք, որ այս նավը ամենամեծ ավիակիրն է լինելու Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ Ավիակրի կառուցման համար տրամադրվել է 10.6 մլրդ ամերիկյան դոլար։
Ավիակրի ջրատարողությունը 65 հազար տոննա է։ Երկարությունը 284 մետր է, լայնությունը՝ 73, իսկ բարձրությունը 56։
Տեղեկացնենք, որ վերջին շրջանում քննարկվում էր, թե ինչ է անելու այդքան մեծ ավիակիրը Մեծ Բրիտանիան, երբ ջրային տարածքներում չունի այդքան մեծ գերիշխանություն։ Սակայն բրիտանացիները վստահ են, որ այն ապահովելու է երկրի անվտանգությունն ու կարևոր դեր է ունենալու Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։
Pingback: Մեծ Բրիտանիան մտադիր է սպառազինության ընդունել «Քուին Էլիզաբեթ» ավիակիրներից երկուսն էլ | Ռազմ.info