ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորների, Արցախի թեմի հոգևորականների և Պաշտպանության բանակի համագործակցությամբ հունիսի երկրորդ կեսին Արցախի թեմի քահանաները և ՊԲ դիրքապահ զորամասերի հոգևոր սպասավորներն այցելել են առաջնագիծ և շփման գծի ողջ երկայնքով կատարել մարտական դիրքերի ու դիրքապահ անձնակազմերի օրհնության արարողություններ:
Հոգևորականներն աղոթքին զուգահեռ քաջալերանքի խոսք են ուղղել զինծառայողներին` պատգամելով միմյանց հանդեպ ունենալ եղբայրասիրության ու ներողամտության, իսկ հակառակորդի նկատմամբ` աներկյուղ մարտական բարձր ոգի:
Վերոնշյալ առաքելության շրջանակներում ՊԲ զորամասերից մեկի պահպանության ներքո մարտական դիրքերից մեկում կատարվել է նորակառույց մատուռի օրհնություն, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը: