ՀՀ 20 հազար զինվորականների և նրանց ընտանիքների պարգևավճարների չափը կավելանա 10-50 տոկոս

Շուրջ 20 հազար զինվորականներին և նրանց ընտանիքներին տրվող պարգևավճարների չափը կավելանա 10-50 տոկոսով: Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսս» լրատվական գործակալությունը, խոսքը վերաբերում է այն զինվորականներին և նրանց ընտանիքներին, որոնց ամսական կենսաթոշակի չափը հուլիսի 1-ից չի ավելացել:

Ասատրյանը մասնավորապես շեշտել է. «2014-ի հուլիսի 1-ին փոխվել է զինվորական կենսաթոշակները հաշվառելու կարգը, որի արդյունքում շուրջ 15 տոկոսով ավելացել է զինվորականներին տրվող կենսաթոշակների չափը: Կառավարության կողմից վարվող քաղաքականությանը համահունչ ավելացել են ավելի ցածր կենսաթոշակները: Սակայն նկատի ունենալով այն, որ շուրջ 20 հազար ընտանիքներին տրվող կենսաթոշակները չեն հաշվարկվել և նրանց տրամադրվող գումարը չի աճել, առաջարկվում է 10-50 տոկոսով ավելացնել նրանց տրվող պարգևավճարների չափը: Այս փոփոխություններն ամսական ծախսերը կավելացվեն շուրջ 120 մլն դրա մի չափով»։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հավելել է, որ շուրջ 12 հազար 300 հաշմանդամ զինծառայողների պարգևավճարների չափը կավելանա 10-50 տոկոսով, իսկ զոհված զինառայողների ընտանիքների 1250 անդամներին զինվորական կենսաթոշակի փոխարեն տրվող պարգևավճարի չափը՝  20 տոկոսով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *