Մեծ Բրիտանիան փոշմանել է կործանիչներով փոխանակվել ԱՄՆ-ի հետ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է հրաժարվել F-35B Lightning II կործանիչները փոխանակել ամերիկյան F-35C-ի հետ։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Ըստ գործակալության՝ այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը։ Փոխանակումից հրաժարվելով՝ կառավարությունը հույս ունի տնտեսել կործանիչների կառուցման վրա։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, այդկերպ անգլիացիները կտնտեսեն մոտ 1 մլրդ ֆունտ սթերլինգ (1,6 մլրդ դոլար)։ Նախատեսվում է այդ գումարը ծախսել «Քուին Եղիսաբեթ» ավիկրի վերափոխման վրա։

Հարկ է նշել, որ սկզբում Մեծ Բրիտանիան նախատեսում էր ձեռք բերել 138 հատ  F-35B կործանիչ, սակայն 2010 թվականին կառավարությունն ազգային անվտանգության ռազմավարություն մշակեց, համաձայն որի պետք է կրճատվեին պաշտպանության ծախսերը՝ պահպանելով զորքերի մարտունակությունը։ Այդ փաստաթղթով նախատեսվում էր  F-35 կործանիչների քանակը երկու անգամ նվազեցնել։ Ավելի ուշ Բրիտանիան ԱՄՆ-ին առաջարկել էր փոխանակվել կործանիչներով։

Այդ նախագծի համաձայն ԱՄՆ ՌՕՈւ Մեծ Բրիտանիային պիտի փոխանցեր F-35C կործանիչներ, իսկ փոխարենը նույն քանակությամբ ստանար F-35B։  Մեծ Բրիտանիան պարտավորվել էր կործանիչների արդիականացման ծախսերը վերցնել իր վրա։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունունը և ՌԾՈւ-ի հրամանատարությունը համաձայնվել էին Բրիտանիայի առաջարկին։ Համաձայն Մեծ Բրիտանիայի կառավարության գնահատականի՝ այդ փոխանակումը թույլ կտար  տնտեսել նոր տեխնիկա գնելու համար, քանի որ F-35C-ը այն ժամանակ F-35B-ի հետ համեմատած ավելի էժան էր։

Մեծ Բրիտանիայի համար ԱՄՆ-ում կառուցված առաջին F-35B կործանիչը առաջին անգամ երկինք է բարձրացել 2012 թ. ապրիլին։ Կործանիչը փորձարկել է բրիտանական  ՌՕՈւ-ի օդաչուի կողմից, ով դրանից մի ամիս առաջ մասնակցել էր F-35-ի տախտակամածային տարբերակի փորձարկմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *