ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ ՊՆ քննչական ծառայության 5-րդ կայազորային բաժնում ՀՀ քր. օր. 34-110 հոդվածի 1-ին մասի համաձայն հարուցվել է քրեական գործ: Այն է՝ ինքնասպանության փորձ:
Գեղարքունիքի մարզի N զորամասի զինծառայող Սամվել Ավետիսյանը պարանոցի միջանցիկ հրազենային վնասվածքով տեղափոխվել է Վարդենիսի զինհոսպիտալ, այնուհետև տեղափոխվել հանրապետության Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Նա փորձել էր ինքնասպան լինել՝ կոկորդից ինքն իրեն կրակելու տարբերակով: Շրջանառվող լուրերի համաձայն՝ զինծառայողն այդ քայլին էր գնացել ընտանիքի հետ հեռախոսազրույցից հետո: Զինծառայողի կյանքը հնարավոր է եղել փրկել և նրա կյանքին վտանգ չի սպառնում: