ՌԴ ռազմական 5 բուհում այսուհետ կպատրաստեն զինված ուժերի հոգևոր սպասավորների

Ռուսաստանում զինված ուժերի հոգևոր սպասավորները 2014 թվականի աշնանից որակավորման դասընթացներ կանցնեն, որից հետո զինծառայողների հետ աշխատելու համար քննություն կհանձնեն։ Հավատացյալ զինծառայողների հետ աշխատող հոգևորականներին կպատրաստեն ՌԴ 5 ռազմական բուհերում։

ՌԴ ԶՈւ հոգևոր սպասավորը  զինծառայողների հետ աշխատելիս

ՌԴ ԶՈւ հոգևոր սպասավորը զինծառայողների հետ աշխատելիս

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Սուրովցևը։

«Եթե մինչ այժմ նման պատրաստություն անցնում էին միայն պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտում, ապա այս տարվանից զինված ուժերի հոգևոր սպասավորները կպատրաստվեն նաև 5 այլ ռազմական բուհերում»,- հայտարարել էր Ալեքսանդր Սուրովցևը։

Նա նաև հայտնել էր, թե յուրաքանչյուր 3 տարին մեկ հոգևորականը սպիտված է լինելու վերապատրաստման մեկամսյա դասընթաց անցնել, իսկ հետո նաև քննություններ հանձնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *