Գյումրիի 102-րդ ռազմաբազայում անօդաչուների կիրառմամբ վարժանքներ են անցկացրել

Սույն թվականի հուլիսի 7-ից 12-ը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները Ալագյազ ու Կամխուդ զորավարժարաններում անցկացրել են մարտավարական վարժանքներ՝ զրահատեխնիկայի ու անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։

Գյումրիի 102-րդ ռազմաբազայում անօդաչուների կիրառմամբ վարժանքներ են անցկացրել

Գյումրիի 102-րդ ռազմաբազայում անօդաչուների կիրառմամբ վարժանքներ են անցկացրել

Ինչպես հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, ԱԹՍ-ները զորավարժությունների ժամանակ օգտագործվել են զրահատեխնիկայի շարասյուների շարժը վերահսկելու և զինծառայողների՝ իրենց առջև դրված հանձնարարությունները ճշգրտությամբ կատարելու նպատակով օդից առցանց տեսագրելու ու ֆոտոնկարահանման համար։ Կիրառվել են հիմնականում «Նավոդչիկ-2», «Ֆորպոստ», «Օրլան-10» և «Զաստավա» անօդաչուները։

Ճիշտ է, սույն ԱԹՍ-ները նախատեսված են եղանակային ամենատարբեր պայմաններում օգտագործելու, (-20-ից մինչև +45), սակայն ծովի մակերևույթից 1.6-2.2 հազար մ բարձրությունը համարում են բացառիկ պայմաններ այս անօդաչուների համար, ուստի զորավարժությունները կարևոր նշանակություն են ունեցել հենց ԱԹՍ-ների կիրառման տեսանկյունից։

Հուլիսի 12-ին փորձարկել են գիշերային պայմաններում զրահատեխնիկայի շարասյունը ու զինծառայողների շարժը և գործողություններն ԱԹՍ-ների կողմից ուղղորդելու հնարավորությունները։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգում, որի կազմում ընդգրկված է նաև Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը, 2013-ի առաջին 6 ամիսների համեմատ 30 տոկոսով ավելացել է անօդաչու թռչող սարքերի թռիչքների թիվը։

Բացի այդ, կարևոր է նշել՝ ԱԹՍ-ների հնարավորություններն առաջին անգամ 2014-ի առաջին 6 ամիսներին լայնորեն կիրառվել են Հարավային ռազմական օկրուգի ոչ միայն մարտական պատրաստվածության, այլև հակաահաբեկչական գործողությունների ու զինավանների հսկման շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *