ԱՄՆ Ռամածովային ուժերը բարեհաջող կերպով փորձարկել են նորագույն հրթիռը, որը նախատեսված է Եվրոպայում տեղակայվելիք Հակահրթռիային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) համար: Հայտնում է Պենտագոնը:
Եվրոպայում ՀՀՊ ստեղծելու ԱՄՆ-ի ծրագրերը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հիմնական սեպերից է: Ներկայումս ԱՄՆ-ն իր տարածքում ունի ռազմավարական նշանակության երկու ՀՀՊ շրջան՝ Ալյասկան ու Կալիֆորնիան և ծրագրում է ՀՀՊ երրորդ դիրքային շրջանը ստեղծել Եվրոպայում:
Եվրոպա ՀՀՊ-ի շուրջ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցելու որոշումը կայացվել է մեկ տարի առաջ՝ լիսաբոնյան գագաթնաժողովում: Սակայն բանակցությունները ձախողվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց իրավաբանական երաշխիքներից, այն է՝ այդ կայանները չեն ուղղվի ռուսական ուժերի զսպմանը:
Եվրոպա ՀՀՊ-ի ստեղծման անհրաժեշըտությունը ԱՄՆ-ն հիմնավորում է միջուկային սպառնալիքի և հրթիռակոծման վտանգի մեծացմամբ, սակայն մինչ օրս Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այդ հարցում վերջնական որոշման չեն եկել:
Աղբյուր՝ США успешно испытали новейшую противоракету для ЕвроПРО