Զաքիր Հասանովը խոսել է հրադադարի խախտման դեպքերից՝ մեղադրելով հայկական կողմին

Հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ԱՄՆ Օքլահոմա նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայլզ Դիրինգին։

Զաքիր Հասանովը հանդիպել է ԱՄՆ զինուժի գեներալներից մեկին

Զաքիր Հասանովը հանդիպել է ԱՄՆ զինուժի գեներալներից մեկին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նախարարը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակից՝ շեշտելով «հրադարարի խախտման դեպքերի հաճախակի դառնալը շփման գծում», և իբր «սադրանքների նախաձեռնողը հայկական կողմն է»։

Նկատենք, որ իր պաշտոնավարումից՝ 2013-ի հոկտեմբերի 22-ից ի վեր իր նախորդի՝ Սաֆար Աբիևի համեմատ, ավելի մեղմ ու պակաս ռազմատենչ հռետորաբանություն որդեգրած Զաքիր Հասանովը վերջին շրջանում՝ Նախիջևանում հայկական դիրքերի բարելավվումից ի վեր մինչ օրս, պաշտոնական ելույթներում և պաշտոնական հանդիպումներին սկսել է հնչեցնել ավելի համարձակ մտքեր՝ համեմելով հայկական կողմին ուղղված մեղադրանքներով ու հավանական պատերազմի սպառնալիքներով։ Համանման երանգներով հռետորաբանությունը հատկանշական է առհասարակ Ադրբեջանի պետական քարոզչությանը։

Ըստ աղբյուրի՝ վերոհիշյալ հանդիպման ընթացքում ԱՄՆ գեներալն ընդգծել է՝ իրենք բարձր են գնահատում Ադրբեջանի՝ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում ադրբեջանցի զինծառայողների գործունեությունը և հույս հայտնել կողմերի միջև համագործակցության խորացման առնչությամբ։

Հավելենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։

One response to “Զաքիր Հասանովը խոսել է հրադադարի խախտման դեպքերից՝ մեղադրելով հայկական կողմին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 13-19 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *