Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ է մահացել

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ Վյուսալ Արիֆ օղլու Ղուրբանովը մահացել է, ըստ պաշտոնական վարկածի, դժբախտ պատահարի հետևանքով։
Այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մանրամասնում՝ ինչ դժբախտ պատահարի մասին է խոսքը։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։ Հայտնի է նաև, որ զինծառայողը զորակոչվել էր Նախիջևանի Բաբեքի շրջանից։

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի հուլիս ամսվա ընթացքում ունի արդեն 3 կորուստ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *