Ռուսաստան-Սիրիա ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է

Ռուսաստանը՝ նախկինում ձեռք բերված պայմանվորվածության համաձայն, Սիրիայի հետ շարունակում է ռազմատեխնիկական համագործակցությունը: Սակայն Ռազմատեխնիակական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Դմիտրիևը ИТАР-ТАСС-ի թղթակյցին տեղեկացրել է, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այլ որոշում կայացնի, ապա համագործակցությունը կարող է դադարեցվել:

«Ներկայումս աշխատում ենք Սիրիայի հետ, սակայն, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն համապատասխան որոշում կայացնի՝ մենք կենթարկվենք այդ որոշմանը»,- ասել է Դմիտրիևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Սիրիային, քանի որ երկու երկրները նման համաձայնության եկել էին շատ ավելի վաղ:

Աղբյուր՝ Россия продолжает военно-техническое сотрудничество с Сирией

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *