ԿԺԴՀ կենտրոնական թերթը ԱՄՆ-ից պահանջել է զորքերը դուրս բերել Հվ. Կորեայից

«Վաշինգտոնը պետք է Կորեական թերակղզու հարավից դուրս բերի իր զորքերը: Հարավային Կորեայում Ամերիկայի ռազմական ներկայացվածության համար ոչ մի օրինական հիմք կամ առիթ չկա»,- նման հրապարակում է արել ԿԺԴՀ կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթը:

Թերթը նշել է, թե ԱՄՆ-ն փորձում է թերակղզում մեծացնել իր ագրեսիվ ուժերը, որպեսի հետագայում հարվածի ԿԺԴՀ-ին և նոր կորեական պատերազմ հրահրի:

Կորեայի հանրապետությունում ներկայումս հաշվվում է ամերիկացի 28500 զինծառայող: Ամերիկյան զինծառայողները Հարավային Կորեայում են 1950-1953թթ. կորեական պատերազմից հետո, որն ավարտվել է զինադադարի կնքմամբ:

Աղբյուր՝ Центральная газета КНДР потребовала от США вывести войска из Южной Кореи

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *