Ուկրաինայի հարավ-արևելքում նոր թափով շարունակվում են բախումներն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև, որոնք վերջին շրջանում առավելություն են ստացել` գրավելով Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, առաջանալով Լուգանսկի և Դոնեցկի ուղղությամբ։ Այժմ հիմնական գործողությունները ծավալվում են Դոնեցկում և Լուգանսկում։
Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։
22։00-Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները շարունակում են հարվածներ հասցնել ապստամբների դիրքերին։ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ռմբակոծության և հրթիռակոծմաև է ենթարկվել Շախտյորսկ քաղաքը։ Զորհերի և տուժածների ստույգ թիվը ճշգրտվում է։ Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին օդային հարված է հասցվել նաև Սնեժնոյե բնակավայրին, ինչի հետևաքնով զոհվածների թիվը հասել է 10-ի։ Նրանցից առնվազն 3-ը քաղաքացիական են։
20։40-Հակաահաբեկչական գործողությունը համակարգող շտաբից լրատվամիջոցներին հայտնել են, որ նախորդող օրերին ապստամբների գործողությունների հետևանքով զոհվել է 3 ուժային, ավելի քան 10-ը վիրավոր են։
19:35-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդից լրատվամիջոցներին հայտնել են, որ գերությունից ազատվել են հուլիսի 14-ին խոցված Ան-26 բեռնատար ինքնաթիռ անձնակազմի 6 անդամներից 4-ը։ Մյուս 2-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։
18:20-Սլավյանսկում ձերբակալել են շրջանային խորհրդի նախկին ղեկավարին, ով մինչ այդ համալրել էր ապստամբների ճամբարը։
18։00-Համացանցում հայտնվել է տեսանյութ, որն արվել է Դոնեցկում։ Դրանում երևում է, որ ապստամբներն իրենց տրամադրության տակ ունեն տանկեր և ծանր հրետանի։
17։35-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություն ՊՆ-ն հերքել է ուժայինների տարածած այն տեղեկությունը, թե ապստամբներն ունեն Տորնադո համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
17։10-Դոնեցկի շրջանի Սնեժնոե բնակավայրի ավիառմբակոծման հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ։ Զավեշտն այն է, որ ուժայինները հայտարարել են՝ տեղյակ չեն թե ում է պատկանել ռմբակոծումն իրականացրած ինքնաթիռը։ Նշենք, որ ներկայումս Սնեժնոե բնակավայրում նկատվում է ապստամբ ուժերի մեծ կուտակում։
16։25-Ուկրաինական կողմը հայտարարել է, որ ապստամբներն իրենց տրամադրության տակ ունեն Տորնադո համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որն էլ օգտագործել են Լուգանսկի մատույցներում ուժայինների 24-րդ մեխանիզացված բրիգադի ոչնչացման ժամանակ։ Հակաահաբեկչական գործողության շտաբից հավելել են նաև, թե այդ համակարգերը ապստամբնրին է տրամադրել Ռուսաստանը։
15։45-Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը կայացրել է որոշում՝ դադարեցնել ռազմական ինքնաթիռների թռիչքը Ռուսաստանի հետ սահմանակից շրջանում։ Պատճառը հուլիսի 14-ին խոցված Ան-26 բեռնատար ինքնաթիռն է, որը թռիչք էր կատարում շուրջ 6 500 մետր բարձրության վրա, իսկ ապստամբների սպառազինությունում չկա զինատեսակ, որը կարող է խոցել օդային թիրախները նման բարձրություններում։ Ուկրաինայում հակված են կարծել, որ հրթիռն արձակվել է ՌԴ տարածքից։
15:00”Հրապարակվել է ավելի ընդարձակ ֆոտոշարք՝ Զելենոպոլյե բնակավայրի մոտակայքում ուժայինների 24-րդ մեխանիզացված գումարտակի ոչնչացման վայրից։ Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը ապստամբները Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ ամբողջությամբ ոչնչացրել էին ուկրաինական ստորաբաժանումը։
Բոլոր լուսանկարներն այստեղ։
14։20- Դոնեցկի շրջանի Սնեժնոե քաղաքում ավիահարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Ավիացիան քաղաքը ռմբակոծել է վաղ առավոտյան։ Քաղաքում ապստամբների ջոկատներ կան, ինչն էլ այն վերածել է մարտերի թատերաբեմի։
12։05- ՌԴ պաշտպանության նախարարությունը հրավիրել է 18 պետության ռազմական կցորդի այցելել ռուս-ուկրաինական սահմանը (Ռոստովի շրջան)։ Հրավիրվածների թվում են Ռուսաստանում Գերմանիայի և Միացյալ Նահանգների ռազմական կցորդները։ Պաշտոնական Մոսկվան նշում է, թե «ուկրաինական կողմի ապատեղեկատվության դեմ փորձում է փաստեր ներկայացնել՝ կցորդների հրավիրելով սահմանային հատված՝ տեղում իրավիճակը գնահատելու համար»։
12։00- Դոնեցկում գիշերային ժամերին պայթյունների ձայներ են լսվել, տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները՝ հղում կատարելով ականատեսներին։ Պայթյունների ձայները լսելի են եղել Դոնեցկի Պետրովսկի շրջանում, ինչպես նաև քաղաքի հարևանությամբ գտնվող բնակավայրերում։
11։20- Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է Դոնեցկի 585 ոստիկան, ովքեր «հավատարիմ չեն եղել տրված երդմանը»։ Եվս 242 ոստիկանի նկատմամբ հավելյալ ստուգումներ են ընթանում։
11։15- Համացանցում տարածվել է լուսանկար, որում պատկվերված է Ուկրաինայի Տ-64ԲՄ «Բուլատ» տանկը, որը խոցել են ապստամբները։