Պետական հեղաշրջման գործի շրջանակներում Թուրքիայում 11 գեներալ է ձերբակալվել

Թուրքիայի դատական իշխանությունները՝ 1997թ. փետրվարի 28-ի պետական հեղաշրջման գործի շրջանակներում ձերբակալել են բանակի՝ գործող և պաշտոնաթող 11 գեներալի: Ձերբակալվածների թվում են ավիացիայի գործող մարշալ և հինգ գեներալ-մայոր:Ներկայումս այդ գործով ձերբակալված է ավելի քան 30 մարդ, նրանց թվում՝ ԳՇ նախկին ներկայացուցիչ և այլ նախկին բարձրաստիճան զինվորականներ: Նրանք բոլորը մեղադրվում են 1997թ. փետրվարի 28-ի հեղաշրջման փորձի նախապատրաստման կամ իրագործման համար: Այն Թուրքիայում իշխանափոխության վերջին գործողությունն էր, որը հայտնի դարձավ «հետմոդեռնիստական հեղաշրջում» անվամբ:

Հեղաշրջումն անցել է առանց արյան, պառլամենտի գործունեության շարունակմամբ և Սահմանադրության գործունեության պահպանմամբ: Սակայն, դատախազությունն այն կարծիքի է, որ հեղաշրջումը մեծ վնաս է հասցրել երկրի զարգացման գործընթացին և գործունեության մասնակիցները պետք է պատժվեն:

Աղբյուր՝ В Турции в рамках дела о госперевороте 1997 года арестованы 11 действующих и отставных генералов армии

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *