Հայաստանի բարձրլեռնային Ալագյազ զորավարժարանում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները հետևակի մարտական մեքենաների անձնակազմի պարապմունքներ են իրականացնում։
Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Վարժանքներին ներգրավված են ավելի քան 300 զինծառայող՝ այդ թվում մեխանիկ-վարորդներ, նշանառու-օպերատորներ և մարտական մեքենայի հրամանատարներ։ Հավելենք, որ պարապունքներին մասնակցելու են նաև 20 միավոր զրահատեխնիկա և հատուկ տեխնիկա։
Զինծառայողները վարժանքների ընթացքում սովորելու են մեքենաների վարում և կրակային պատրաստություն։ Մեխանիկ-վարորդները տարածքի 7 կիլոմետրը հաղթահարելու են՝ մի շարք արգելքներ անցնելով, ինչպիսիք են՝ սարալանջերը, ոլորանները, զառիվայր հատվածներ և այլ արգելքներ։
Տեղեկացնենք, որ վարժանքներն իրականացվում են ծովի մակերևույթից 2200 մետր բարձրության վրա։
Հավելենք, որ մարտական պատրաստության ընթացքում նշանառու-օպերատորները կրակելու են 30 մմ տրամաչափի 2А42 հրանոթներից, հակատանկային կառավարվող 9К111 «Ֆագոտ» հրթիռից, տանկի համար նախատեսված Կալաշնիկովի գնդացրից և ձեռքի հակատանկային նռնականետից։