Երևանում կայացել է գնդակային հրաձգության բաց առաջնությունը

Հուլիսի 8-10-ը կայացել է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի գնդակային հրաձգության բաց առաջնությունը, որին մասնակցել է 60 մարզիկ առանց տարիքային սահմանափակման:

Այս մրցաշարը մեր մարզիկների համար վերջին ստուգատեսն էր օգոստոսին Նանջինգում կայանալիք Պատանեկան օլիմպիական խաղերից և սեպտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությունից առաջ:

Օլիմպիական վարկանիշ ձեռք բերած Զավեն Իգիթյանը և Հրաչիկ Բաբայանը լավ արդյունքներ են ցույց տվել. Հրաչիկ Բաբայանը գրանցել է Հայաստանի նոր ռեկորդ՝ գերազանցելով իր իսկ սահմանած ռեկորդը և կրկնելով Ուկրաինայում սահմանած  ռեկորդը: Նա օդամղիչ հրացան 10մ տղամարդկանց վարժությունում 600 հնարավորից վաստակել է 599 միավոր։

Նոր ռեկորդի հեղինակ է դարձել նաև Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը, որը վազող թիրախ՝ խառը վազք, 10մ, կանանց վարժությունում 400 հնարավորից վաստակել է 376 միավոր, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *