Թուրքական ուղևորատար ինքնաթիռի պատճառով հնդկական կործանիչներ են օդ բարձրացվել

Հնդկաստանի զինված ուժերի ՄիԳ-21 կործանիչներն օդ են բարձրացվել՝ որսալու թուրքական ուղևորատար ինքնաթիռը, որը սխալ ծածկագիր էր ուղարկել հնդկական կողմին։

Օրերս «Թուրքական ավիաուղիների» Airbus A330 ինքնաթիռն իրականացնում էր Ստամբուլ-Նոր Դելի չվերթը, երբ հնդկական օդային տարածք մտնելիս սխալ ծածկագիր է ուղարկել, տեղեկացնում է Defens’ Aero լրատվակայքը։

ՄիԳ-21 կործանիչներ. Հնդկաստանի ՌՕՈւ

ՄիԳ-21 կործանիչներ. Հնդկաստանի ՌՕՈւ

Սխալ ծածկագիրը ստանալուն պես հնդկական օդուժի 2 միավոր ՄիԳ-21-երն անմիջապես օդ են բարձրացվել՝ ստուգելու կասկածելի թռչող սարքը։

Հնդկական կործանիչները, մոտենալով թուրքական ինքնաթիռին և համոզվելով, որ այն քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռ է, վայր են իջեցվել, իսկ հնդկական կողմը թույլատրել է Airbus-ին շարունակել թռիչքը Հնդկաստանի օդային տարածքով։

Թուրքական ինքնաթիռը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *