Թուրքիայի և ԱՄՆ-ի տեսուչները «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի տարածքում դիտարկում կիրականացնեն։ Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ռուսաստանյան օդային տարածքում թռիչքներ կիրականացնեն հուլիսի 14-18-ը, տեղեկացնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։
Թռիչքը կիրականացվի Թուրքիայի զինված ուժերի CN-235 ինքնաթիռը, որը հարմարեցված է նմանատիպ թռիչքների համար։ Թռիչքի ուղին նախօրոք համաձայենցված կլինի կողմերի միջև, և ինքնաթիռում կլինեն նաև ՌԴ ներկայացուցիչներ։
Նշենք, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել են ևս յոթ պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։ Ռուսաստանը վավերացրել է պայմանագիրը 2001 թվականի մայիսին։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 13-19 | Ռազմ.info